ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա: Քերրին Կիեւում կլինի փետրվարի 6-ին, որպեսզի իր աջակցությունը հայտնի Ուկրաինայի կառավարությանը: Ավելի ուշ նա ուղեւորվելու է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենյան կոնֆերանսին, հաղորդում է  AP-ն՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը:

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը պայմանավորվել են հանդիպել Մյունխենյան կոնֆերանսի շրջանակներում, որը տեղի է ունենալու փետրվարի 6-8-ին, հիշեցնում է «ՌԻԱ Նովոստին»:

Այսօր «Կոմերսանտ» թերթը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարը հնարավոր է Մոսկվա այցելի փետրվարի 4-5-ին:

Մամուլ. Քերրին կարող է Մոսկվա այցելել փետրվարի 4-5-ին

Սակայն Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցն ավելի ուշ հայտարարել էր, որ դեսպանատունը չի պատրաստվում ԱՄՆ պետքարտուղարի Մոսկվա այցելությանը:

Վաշինգթոնը հերքել է Քերրիի՝ հաջորդ շաբաթ Մոսկվա այցելության լուրը