Բելֆասթում արագ սննդի ռեստորանի մոտ կրակել են տղամարդու գլխին, հաղորդում է The Telegraph-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 30-ի երեկոյան՝ Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքի հյուսիսում:

Հարձակվողը գտնվել է Vauxhall Astra ավտոմեքենայի մեջ: Նա մի քանի կրակոց է արձակել տղամարդու ուղղությամբ, ով այդ պահին գտնվել է արագ սննդի ռետորանի անմիջական հարեւանությամբ, հայտնում է Gazeta-ն:

Ավելի ուշ ոստիկանները կասկածյալի գտել են ավտոմեքենան, հանցագործի որոնումները շարունակվում են:

Տուժածին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: