Մեքսիկայի Միչոական նահանգում ոստիկանության եւ «Տեմպլիերների օրդենի ասպետներ» նարկոկարտելի բանդիտների միջեւ մարտերի ընթացքում 5 մարդ է զոհվել:

Նախնական տեղեկություններով, բախումները տեղի են ունեցել Տումբիսկատիո քաղաքում: Իրավապահները հանցագործների որոնողական հատուկ գործողություն են անցկացրել, երբ նրանց ուղղությամբ կրակ են բացել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, բոլոր զոհերը քրեական կազմակերպությունների անդամներ են:

«Տեմպլիերների օրդենի ասպետներ» ստեղծվել է 2011 թվականի սկզբին՝ առանձնանալով «Միչոականի ընտանիք»-ից: 2011-ի հունվարին Միչոականի մի քանի գլխավոր քաղաքների փողոցներում միաժամանակ կարմիր խաչով տասնյակ ճերմակ թիկնոցներ հայտնվեցին, որոնց վրա գրված է օրդենի ստեղծման մասին: «Ասպետների» եւ «Ընտանիքի» միջեւ դաժան պայքար էր ընթանում ազդեցության ոլորտի համար: