Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է գտնել իտալացի նկարիչ եւ քանդակագործ Միքելանջելոյի կերտած՝ միակ պահպանված բրոնզե արձանիկները, հաղորդում է Gazeta-ն`վկայակոչելով Agence France-Presse գործակալությանը։

Նշվում է, որ քանդակը պատկերում է հովազ հեծած երկու տղամարդու։ Ավելի քան երկու դար շարունակ քանդակի հեղինակային իրավունքները վերագրում էին այլ քանդակագործի, սակայն պատմական եւ մշակութաբանական ուսումնասիրությունները վկայում են որ դրանք Միքելանջելոյի ձեռքի աշխատանքն են հանդիսանում։

Հայտնի է, որ Միքելանջելոն  բրոնզից արձաններ էր քանդակում, սակայն կարծիք կար, որ այդ աշխատանքներից ոչ մեկը մեզ չի հասել։