«Ինչպես վարժեցնել վիշապին 2» անունը կրող DreamWorks Animation ստուդիայի տեսաժապավենը 6 անվանակարգում արժանացել է «Էննի» մրցանակի։
Այս մրցանակը առաջին անգամ շնորհել են 1972թ. Լոս Անջելեսում, իսկ 1992թ. Annie Awards մրացանակաբաշխության մեջ տեղ գտավ նաեւ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգը։
Լոս Անջելեսում տեղի ունեցավ անիմացիայի ոլորտում ամենահեղինակավոր «Էննի» մրացանակաբաշխության 42-րդ հանդիսավոր արարողությունը, գրում է Informing-ը։
Հավակնորդների ցուցակում տեղ էին գտել «Հրեշների ընտանիքը», «Դավաճանություն», «Կյանքի գիրքը» եւ այլ տեսաժապավեններ։
Սակայն հաղթանակ տարավ «Ինչպես վարժեցնել վիշապին 2» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը։ Վերջինս արդեն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի եւ հավակնում է «Օսկարի»։




























