Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը Երեւան կժամանի եկող շաբաթ։ Այս մասին ասված է դեսպանության Թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 17-ին հաստատել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։
Միլզը զբաղեցրել է Բեյրութում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Ավելի վաղ նա եղել է նաեւ Մալթայում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատարը։ Նա աշխատել է Փարիզում, Դուբլինում, Լոնդոնում, Բաղդադում, Իսլամաբադում։
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատար Քլարք Փրայսը հայտարարել էր, որ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Միլզն աշխատել է Հայաստանի հարցով զբաղվող առաջին բաժնում։
«Նա արդեն 20-25 տարի է՝ ծանոթ է Հայաստանին»,- նշել էր Փրայսը։





























