Մեծ Բրիտանիայի բնական գիտությունների առաջատար ինստիտուտների գիտնականները հետաքրքիր հետազոտություն են անցկացրել՝ ստուգելու համար գենետիկայի ամերիկացի մասնագետ Քրիս Թայլեր-Սմիթի տեսությունն ու նրա արտակարգ: Սակայն նրանք պատկերացնել անգամ չէին կարող, որ հայտնի նվաճողը Ասիայի ժամանակակից մարդկանց գրեթե մեկ երրորդի նախահայրն է:
Գենետիկայի հայտնի մասնագետը կարծում էր, որ Երկիր մոլորակի վրա բնակվող տղամարդկանցից շուրջ 16 միլիոնը մոնղոլական լեգենդար խանի սերունդներն են: Լեսթերի համալսարանի գենետիկայի մասնագետները հաստատել են նրա համարձակ ենթադրությունը: Նրանք նաեւ պարզել են, որ մոլորակի եւս շուրջ 830 հազար բնակիչներ ընդամենը մեկ տասնյակ ասիացի տղամարդկանցից են սերում:
Ըստ «Դար» պարբերականի, հետազոտության հիմքում Ասիայի տարածքում բնակվող մեծ թվով տղամարդկանց Y-քրոմոսոմների համեմատությունն է: Մասնագետներն ուսումնասիրել են նրանց գենոմը եւ ընդամենը 11 ընտանիք հայտնաբերել, որոնք ընկած են այդ բոլոր մարդկանց գենետիկ կոդի հիմքում:
Բացի Չինգիզխանից, եւս մեկ հսկայական դինաստիայի հիմքում մանջուրական Գիոչանգի իշխանն է՝ Ձին դինաստիայից: Մյուս սերունդների պատկանելությունը որոշելն ավելի բարդ է, քանի որ բացակայում է նրանց նախահայրերի ԴՆԹ-ի բնօրինակը:
Հիշեցնենք, որ Չինգիզխանը ոչ թե անուն է, այլ տիտղոս: Այն XII դարի վերջին ընդունել է Թեմուջինը. լեգենդար նվաճող, ով հայտնի էր իր իր դաժանությամբ, ինչպես նաեւ նրանով, որ, ինչպես պատմաբաններն են նշում, հայտարարել է. «Ես կհասնեմ մինչեւ «վերջին» ծովը, եւ այդ ժամանակ ամբողջ տիեզերքն իմ ձեռքի տակ կլինի»:





























