Հրապարակվել է ամերիկյան սոցիոլոգների նոր հետազոտությունը, որում նրանք պարզել են գիտության հանդեպ հավատացյալ ամերիկացիների վերաբերմունքը:
Իրեն խորը հավատացյալ է անվանել յուրաքանչյուր հինգերորդ հարցված: Սակայն գիտությանը վերաբերող հարցերին նրանց պատասխանները զարմացրել են գիտնականներին:
Հավատացյալների ավելի քան 99%-ը հայտարարել է, որ ընդունում է գիտության ձեռքբերումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են, օրինակ երկրաբանությունը կամ աստղագիտությունը, ծանոթ է ռադիոակտիվությանը եւ գիտե, թե ինչպես են շարժվում մոլորակները: Սակայն միայն 6%-ն է համաձայնել այն տեսությանը, որ տիեզերքն առաջացել է Մեծ պայթյունի արդյունքում, իսկ կապիկից մարդու առաջացումն ընդունում է հավատացյալների ընդամենը 3%-ը:
Ըստ Gazeta-ի, գիտնականները հայտարարել են, որ այս հարցումն ապացուցում է. հավատը չի նշանակում գիտելիքների պակաս, ինչպես նաեւ այն, որ լավ կրթությունը չի բացառում, որպեսզի մարդը խորապես հավատա Աստծուն:





























