Ճապոնիայի ոստիկանությունը ավելի քան 100 կնոջ բռնաբարելու մեղադրանքով ձերբակալել է մի տղամարդու, որը թմրանյութեր է բաժանել այդ կանանց՝ հավաստիացնելով, թե վերջիններս բժշկական հետազոտության են մասնակցում, հաղորդում է Agence France-Presse-ը։
Տղամարդը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե անհրաժեշտ են կամավորներ «քնած ժամանակ ճնշման տատանումների մասին կլինիկական հետազոտությունների մասնակցելու համար»։ Երկու տարի շարունակ այդ հայտարարությանն արձագանքել են տասնյակ կանայք, գրում է Gazeta-ն։
Նշվում է, որ 54-ամյա Հիդեյուքի Նոգուչին դեղերի փոխարեն կանանց թմրանյութ է տվել, սպասել , մինչեւ ուշագնաց լինեն եւ բռնաբարել նրանց։
Ոստիկանները պնդում են, որ չարագործը տեղի ունեցածը նկարահանում էր եւ վաճառում համացանցում։



























