Իսրայելի հարավում տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ութ հոգի: Ավելի քան քառասուն հոգի վնասվածքներ է ստացել: Այս մասին է հայտնում The Jerusalem Post պարբերականի էլեկտրոնային տարբերակը:

Բեր-Շեվա քաղաքի հյուսիսում ընկած մայրուղու վրա բախվել են ուղեւորատար ավտոբուսը, տրակտորն ու մարդատար ավտոմեքենան: Պատահարի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Այս պահին կաթվածահար է եղել երթեւեկությունը դեպի Լահավիմ բնակավայր, հաղորդում է ՏԱՍՍ-ը։