Գերմանիայում գործ է հարուցվել նացիստական ճամբարի 93-ամյա վերակացու Օսկար Գրոունինգի դեմ, հայտնում է The Telegraph-ը:
Տեղեկությունների համաձայն՝ Օսվենցիմում նրա ծառայության ընթացքում ճամբար բերված 425 հազար մարդուց 325 հազարը սպանվել էին գազախցերում:
Անցյալ տարվա սեպտեմբերին Գրոունինգի դեմ արդեն իսկ հարուցվել էր քրեական գործ, բայց այդ ժամանակ նրան սխալմամբ շփոթել էին Օսվենցիմի «հաշվապահի» հետ, իսկ վերջինիս պարտականությունների մեջ մտնում էր միայն ձերբակալվածներից առգրավված փողերը հաշվելը: Այժմ հետաննության ընթացքում պարզվեց որ Գրոունինգը անմիջական կապ ունի սպանությունների հետ, հաղորդում է Gazeta –ն:
«Մեղադրանքները շինծու են, ես ոչ ոքի չեմ սպանել: Այո, ես մասնակցել եմ, բայց միայն որպես այդ հսկայակն մահվան մեքենայի փոքրիկ մասնիկ միայն», - հայտարարել էր դատարանում Օսկար Գրոունինգը: Տեղեկությունների համաձայն՝ Օսվենցիմում կենդանի մնացածները եւ մայացածները հարազատներն աջակցելու են հետաքննությանը:



























