Փրկարար ծառայությունը փետրվարի 3-ին, ժամը 23.06-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի մոտակայքում այրվում է «Օպել» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.15-ին, մարվել՝ 23.22-ին: Մասամբ այրվել Հ. Բ.-ին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի 34CR827 պ/հ ավտոմեքենայի սրահը: