Սյունիքի մարզի Խոտ գյուղի գյուղապետը նախօրեին դիմել է ոստիկանության Գորիսի բաժին եւ հայտնել, որ հուլիսի 7-ի գիշերը գյուղապետարանի վարչական շենքի վերանորոգման նպատակով բաց թողնված 2-րդ հարկի պատուհանից մուտք գործելով` գրադարանից գողացել են համակարգիչ` տպիչ սարքի հետ միասին` պատճառելով 300 հազար դրամի նյութական վնաս:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Էդիկ Ի.-ն:

Գողոնն առգրավված է: Էդիկ Ի.-ն բերման է ենթարկվել բաժին: