Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) կարող է պարտադրել օդաչուներին յուրաքանչյուր 15 րոպեն մեկ հայտնել իրենց գտնվելու վայրի կոորդինատները։ Այս մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
Ավիացիոն անվտանգության փորձագետների կարծիքով՝ նման կերպ հնարվոր կլինի թռիչքը պահել առավելագույն հսկողության տակ եւ խուսափել դժբախտ պատահարներից։
«Այս նոր չափանիշը կդառնա թռիչքների գլոբալ վերահսկողությունն ապահովելու ուղղությամբ կատարված առաջին քայլը»,- հայտարարել է ICAO-ի նախագահ Օլումուիվա Բենարդ Ալիուն։ ICAO-ը մտադիր է Մոնրեալում ընթացող թռիչքների անվտանգության ապահովության վերաբերյալ խորհրդակցությանը հանդես գալ կոմերցիոն չվերթների կանոնների փոփոխության առաջարկով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այս փոփոխությունների ներմուծման պատճառ է հանդիսացել անցյալ տարվա մարտին Քուալա-Լումփուր-Պեկին չվերթ իրականացնող մալայզիական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի կործանումը։





























