Բելգիական Het Laatste Nieuws թերթի խմբագրությունը, որը լույս է տեսնում հոլանդերենով, սպառնալից նամակ է ստացել իսլամիստներից: Այս մասին պարհերաբանը հայտարարել է այսօր՝ փետրվարի 4-ին, ընդ որում մեջբերել է նամակից մի հատված:
Նամակի անանուն հեղինակները ակնարկում են, որ առնչություններ ունեն «Իսլամական պետություն» խմբավորման հետ, որը գտնվում է Իրաքի եւ Սիրիայի տարածքում: Նրանք նախազգուշացրել են, որ Բելգիայում արդեն գտնվում են «ռումբեր եւ պայթուցիկով մեքենաներ» եւ սպառնացել են, որ երկրում կկրկնվի այն, ինչ եղավ Ֆրանսիայում՝ նկատի ունենալով Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի դեմ հարձակումը:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



























