Նիդեռլանդների Լեյդենի համալսարանի հոգեբանները նկատել են, որ ցանկացած տեսքով ձու օգտագործելուց հետո մարդիկ ավելի առատաձեռն են դառնում եւ մեծ պատրաստականությամբ են դրամ նվիրաբերում բարեգործական նպատակներով: Հետազոտությունը ցույց է տվել, որ երեք ձուն բավական է՝ երեք անգամ ավելացնելու գումարի չափը, որը մարդը պատրաստվում է նվիրաբերել բարեգործական հիմնադրամին:
Գիտնականների կարծիքով, այս երեւույթի պատճառը ձվի մեջ մեծ քանակությամբ տրիպտոֆանի պարունակությունն է. ամինաթթու, որն անհրաժեշտ է օրգանիզմում հաճույքի հորմոն համարվող սերոտոնին եւ սիրո հորմոն համարվող օքսիտոցին արտադրելու համար:
Ըստ Kedem-ի, բացի ձվից, տրիպտոֆան կա նաեւ կաթի եւ ձկան, ինչպես նաեւ սոյայի մեջ:
Այս պնդումն ապացուցելու համար հարկավոր է լայնածավալ ուսումնասիրություն կատարել, սակայն գիտնականները վստահ են, որ արդեն հիմա այս բացահայտումից կարելի է գործնական օգուտ քաղել. հարաբերություններում դժվարությունների բախվող զույգերը կարող են շտկել իրենց սննդակարգը՝ դրանում ներառելով ձու, ձուկ, կաթ եւ սոյա:




























