Ոստիկանության Կենտրոնականի բաժնի եւ Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 29-ամյա Միշա Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. մարտի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերի մեղադրանքով (Ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ):





























