ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հրազենային վիրավորումից այսօր՝ փետրվարի 5-ին մահացած 25-ամյա Շեքսպիր Հակոբյանը Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի բնակիչ էր:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Շեքսպիր Հակոբյանը ժամկետային զինծառայող էր, ամուսնացած էր, ուներ մեկ երեխա։ Նրա ընտանիքի բոլոր անդամները Ռուսաստանի Դաշնությունում են։ Շեքսպիրը Հայաստան էր եկել ծառայելու նպատակով։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետեւանքով ժամը 16:15-ի սահմանում  ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը: