Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի թռիչքուղում բեռներ տեղափոխող տրակտորը բախվել է թռիչքի պատրաստվող 2 ինքնաթիռի։
Թուրքական Iha գործակալության փոխանցմամբ՝ տրակտորի վարորդի վրա է թափվել ռադիատորի տաք ջուրը, որի հետեւանքով կորցրել է կառավարումը եւ բախվել ինթնաթիռներին։ Քուվեյթի եւ Բահրեյնի թռիչքներին պատրաստվող Էյրբաս 321 վնասված ինքնաթիռները փոխարինվել են այլ օդանավերով։



























