Հարվարդի դասախոսներին արգելել են սեքսով զբաղվել բակալավրիատի ուսանողների հետ, գրում է USA Today-ը:

Հարվարդի համալսարանի հաղորդակցության գծով տնօրեն Աննա Քոուենհովենը նշել է, որ ավելի վաղ բուհը միայն կոչ էր անում ձեռնպահ մնալ նման քայլերից, բայց պաշտոնապես արգելք չկար:

Դասախոսական կազմի եւ մագիստրատուրայի ուսանողների միջեւ հարաբերությունները արգելված են միայն այն դեպքում, երբ պրոֆեսորը ուսանողի ղեկավարն է:

Նշվում է, որ ամերիկյան համալսարանների ու քոլեջների քաղաքականությունը ուսանողների ու դասախոսների հարաբերությունների հարցում տարբեր է: Շատ ուսումնական հաստատություններ հավանություն չեն տալիս նման կապերին, բայց չեն արգելում: