Ազգությամբ ղազախ չինացի հովիվ Բերեք Սավութը 7.85 կգ քաշով եւ 255 հազար դոլար արժողությամբ ոսկե բնակտոր է գտել։ Այս մասին գրում է Global Times-ը՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել Սինձյան-Ույղուրյան ինքնավար շրջանում։ Ըստ առկա տեղեկությունների՝ բնակտորը «բառացիորեն ընկած էր հողին»։
Նման հանկարծակի հաջողության մոտավոր աժեքը կազմում է 1.6 չինական յուան (255 հազար դոլար)՝ հաշվի առնելով այս պահին ոսկու արժեքը եւ այն, որ բնակտորի մաքրությունը կկազմի 80 տոկոս։ Բնակտորը ունի 23 սմ երկարություն, գրում է Gazeta-ն։
Սավութը բնակտորը գտել էր Ալթայի պրեֆեկտուրայում, որի անունը մոնղոլերենից թարգամանաբար նշանակում է «ոսկի»։ 2010թ. այնտեղ հայտնաբերվել էր 1.84 կգ քաշով ոսկե բնակտոր։





























