Մասնագետները պարզել են, որ ծնողական որոշ պարտականությունների կատարումը (օրինակ՝ սեփական երեխայի հետ միասին նաեւ երկրորդ ամուսնու երեխային դաստիարակելը) մեծացնում է դեպրեսիայի առաջացման հավանականությունը:
Տարբեր ամուսնություններից ծնված մի քանի երեխաներին դաստիարակող մարդիկ ավելի հակված են դեպրեսիայի: Ըստ Gazeta-ի, մասնագետները կարծում են, որ ծնողական նման պարտականություններ կատարելը բացասական հետեւանք է ունենում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց վրա:
Գիտնականները հայտարարում են, որ իրենց աշխատանքի արդյունքներ լրացուցիչ անգամ ապացուցում են. մեր ժամանակներում ծնող լինելը բարդ է, եւ այս թեման ավելի խորը եւ երկարատեւ ուսումնասիրության կարիք ունի:




























