Թուրքիան հայտարարել է, որ կրկին մասնակցելու է «Եվրատեսիլ» երգի մրցույթին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերության (TRT) գլխավոր տնօրեն Շենոլ Գյոքան հայտարարել է, թե Թուրքիան 2016-ին արդեն մասնակցելու է «Եվրատեսիլին» քանի, որ «Հեռարձակողների եվրոպական միությունը» ընդունել է TRT-ի պահանջների մեծ մասը։
«Մեր բողոքներին միացել էին նաեւ Իտալիան եւ Ռումինիան։ Նույնիսկ Բուլղարիան էլ էր քննարկում չմասնակցելու խնդիրը»,-ասել է Շենոլ Գյոքան։




























