Իտալացի ոստիկանը օգտագործել է ճանապարհորդներին գիշերելու օթեւան տրամադրող սոցիալական կայքերից մեկը կանանց հրապուրելու եւ բռնաբարելու համար, գրում է  The Guardian-ը։

35-ամյա Դինո Մալյոն կեղծ էջ էր բացել այդ կայքում, ուր Լեոնարդո անվան տակ կապ էր հաստատում ճանապարհորդների հետ։ Ոստիկանը մեղադրվում է մոր եւ քրոջ հետ իր տուն ժամանած 16-ամյա ավստրալուհու բռնաբարության մեջ, գրում է Gazeta-ն։

Մեղադրական կողմը նշում է, որ Մալյոն խոստովանել է, որ թմրեցրել է աղջկա գիտակցությունը եւ բռնաբարել նրան՝ իմանալով նրա անչափահաս լինեու մասին։ Համաձայն գործի նյութերի՝ եւս 6 կին խոստովանել է, որ սեռական բռնության է ենթարկվել ոստիկանի կողմից նրա բնակարանում։

Կաուչսերֆինգը  ճանապարհորդների շրջանում հայտնի ծառայություն է, որի օգտատերերը տարբեր երկրներում միմյանց անվճար գիշերելու տեղ են տրամադրում։