Բաքվի վերաքննիչ ատյանի դատարանը փետրվարի 6-ին քննել է կալանքը երկարաձգելու հարցով լրագրող Խադիջա Իսմայլովայի ներկայացրած բողոքը։
Ինչպես Turan-ին հայտնել է փաստաբան Յալչին Իմանովը, դատարանը չի բավարարել հայցը։ Նրա խոսքով՝ պաշտպանող կողմը Թուրալ Մուստաֆաեւին դատարան ներկայացնելու մասին միջնորդագիր էր ներկաացրել։ Մուստաֆաեւը բողոք էր ներկայացարել Ւսմայլովայի դեմ իրեն ինքնասպանության դրդելու մեղադրանքով։ Իր հերթին Իսմայլովան նորից հայտարարել է, որ ձերբակալության պատճառը Ադրբեջանի նախագահի ընտանիքի անդամների բիզնեսի վերաբերյալ իր կողմից վարած հետաքննությունն է եղել։ Փաստաբանը նշել է, որ վերաքննիչ դատարանի որոշումից հետո բողոք կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Խադիջա Իսմայլովան մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգքր 125-րդ հոդվածով (ինքնասպանության դրդում)։ Նրան ձերբակալել են Թուրալ Մուստաֆաեւի հայտարարության հիման վրա, որին նա իբր դրդել է ինքնասպանության։ Իսմայլովան հերքում է ներկայացրած մեղադրանքները եւ համարում է, որ իր կալանքը պայմանավորված է իր մասնագիտական գործունեությամբ։ Հունվարի 27-ին Սաբաիլի դատարանը երկարաձգել էր նրա կալանքի ժամկետը եւս 1 ամիս 19 օրով։ Amnesty İnternational կազմակերպությւոնը Իսմայլովային «խղճի բանտարկյալ» է ճանաչել։





























