Ռուսաստանի դեմ պատերազմի չկա, բայց կա փորձ զսպելու, նման աշխարհակարգը Ռուսաստանը երբեք չի հանդուրժի, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այն մասին, թե մեր երկրի դեմ պատերազմ է ընթանում: Պատերազմ, փառք Աստծո, չկա... Բայց հստակ է, որ փորձում են տարբեր մեթոդներով զսպել մեր զարգացումը»,- ասել է Պուտինը՝ մեկնաբանելով ՌԴ անկախ Արհմիությունների դանշության համագումարում նրա ղեկավար Միխայիլ Շմակովի ելույթը:

Ըստ Պուտինի, այժմ փորձ է արվում սառեցնել ԽՍՀՄ անկումից հետո ձեւավորված աշխարհակարգը՝ մեկ առաջնրդի գլխավորությամբ, որը ցանկանում է այդպիսին էլ մնալ:

«Եթե ինչ-որ մեկին դուր չի գալից, կամ ցանկանում է ապրել կիսաօկուպացիայի պայմաններում, մենք դա չենք անի: Բայց մենք որեւէ մեկի հետ չենք պատրաստվում պատերազմել, այլ համագորակցելու ենք»,- ասել է Պուտինը: