Փետրվարի 8-ին, 82 տարեկան հասակում մահացել է մեքսիկացի մեդիամագնատ եւ Մեքսիկայի օլիմպիական կոմիտեի ցմահ պատվավոր նախագահ Մարիո Վասկես Ռանյան:
Վասկես Ռանյան ծնվեծ է 1932 թվականին, նա եղել է լրագրող, Մեքսիկայի խմբագիրների ասոցիացիայի նախագահ, 1991-ից Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր խորհրդի անդամ: Նա զբաղեցրել է նաեւ Պանամերիկյան սպորտային կազմակերպության նախագահի եւ ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի ղեկավարի պաշտոնները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Վասկես Ռանյան գլխավորել է համաշխարհային խոշորագույն հրատարակչական խմբերից մեկը՝ Organizacion Editorial Mexicana-ն, որը միավորում է Մեքսիկայում գործող մոտ 70 տպագիր պարբերական եւ մոտ 30 ռադիոկայան:



























