Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 60-ամյա Անահիտ Հ.-ն եւ կամավոր հանձնել 5.45 մմ տրամաչափի 2 փամփշտատուփ, 5.45 մմ տրամաչափի` 60, 7.62 մմ տրամաչափի 15 եւ 23 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:





























