Ճանապարհային ոստիկանության ծառայողները Արտաշատ քաղաքի Երեւանյան եւ Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելու ժամանակ, փետրվարի 8-ին, ժամը 10.00-ի սահմաններում, ՃԵԿ խախտում կատարելու համար կանգնեցրել են «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենա, որի ուղեւորուհին` 21-ամյա Լ. Մ.-ն հայտնել է, որ իրեն փորձում են առեւանգել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Արտաշատի բաժնի եւ ՃՈ ծառայողները  նշված վայրից բաժին բերման են ենթարկել «Մերսեդես Բենց»-ի վարորդ, 30-ամյա Լյուդվիգ Ք.-ին  եւ վերջինիս ուղեւորներ` 29-ամյա Արթուր Ա.-ին, 36-ամյա Աշոտ Հ.-ին եւ 28-ամյա Մհեր Օ.-ին ու բաժին է հրավիրվել Լ. Մ.-ն, որտեղ վերջինս հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 09.45-ի սահմաններում, Վերին Արտաշատ գյուղից վերջիններս փորձել են ամուսնության նպատակով առեւանգել իրեն, ինչը կանխվել է ՃՈ ծառայողների կողմից:

Կատարվում է քննություն: