Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 25-ամյա Արսեն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 15-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 117 (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) եւ 118 (Ծեծը) հոդվածների մեղադրանքներով: