Փետրվարի 7-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովայի փողոցի թիվ 152 շենքի մոտակայքում վիճաբանություն է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 8-ին 21-ամյա Արամ Թ.-ն բացատրություն է տվել, որ Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 152 շենքի հարակից տարածքում գտնվող տաղավարում, վիճաբանության ծամանակ, ինքը ձեռքով հարվածել է 21-ամյա Արման Հ.-ի դեմքին` պատճառելով վնասվածք:
Արման Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն:





























