Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության փորձի 4 եւ ավազակային հարձակման 1 դեպքերն էլ բացահայտվել են: Մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 20-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը:
Բացահայտվել է գողության` 15, խարդախության` 21, յուրացման` 3, կաշառակերության, խուլիգանության եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության 6 եւ խարդախության 1 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 21-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























