Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 35-ամյա Արմեն Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. դեկտեմբերի 10-ից ՌԴ Մոսկվայի մարզի ներքին գործերի վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 264 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով (ավտովթար՝ մահվան ելքով):

Խափանման միջոցը` կալանք:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: