Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները փետրվարի 7-ին, ժամը 17.30-ին, Գուգարք գյուղից բերման են ենթարկել 46-ամյա Արեն Բ.-ին:
Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 9 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արեն Բ.-ն հայտարարել է, որ այն պատկանում է իրեն, ձեռք է բերել մոտ մեկ ամիս առաջ` Ազնվաձոր գյուղի բնակիչ ոմն Նիկոլից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























