Յունիբանկում կայացավ ավանդատուների միջեւ նվերների առաջին խաղարկությունը: Վեց ավանդատուների բանկը հանձնեց iPhone 6 հեռախոսներ եւ 48 դյույմ անկյունաչափի հեռուստացույց: Խաղարկության շահողները որոշվել են էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով: Նվերների հաջորդ խաղարկությունը կկայանա 2015թ. մարտին:

Յունիբանկը խաղարկություններն անցկացնելու է յուրաքանչյուր ամիս` մինչեւ 31.03.15թ. ներառյալ: Խաղարկություններին մասնակցում են տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ Յունիբանկում 91 եւ ավելի օր ժամկետով ավանդ ներդրած բոլոր ավանդատուները:

Շնորհավորում ենք մեր ավանդատուներին նվերների կապակցությամբ եւ մաղթում հաջողություն հաջորդ խաղարկությունների մասնակիցներին:

Ավանդներ կարելի է ձեւակերպել Յունիբանկի բոլոր 46 մասնաճյուղերում եւ գլխամասային գրասենյակում: Մինչեւ 2015թ. մարտի 1-ը բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, օգտվել «AMD/RUR» նոր ժամկետային ավանդից, որն առանձնանում է բարձր տոկոսադրույքով` մինչեւ 18% տարեկան անգամ կարճ ժամկետի` 91 եւ ավելի օրվա համար գումարը ՀՀ դրամով ներդնելու դեպքում:

Այն ավանդատուները, որոնք նախընտրում են խնայողությունները պահել ԱՄՆ դոլարով, կարող են ձեւակերպել Յունիբանկի “Շահավետ+” ավանդը, որով սահմանված է մինչեւ 8% տարեկան տոկոսադրույք 91 եւ ավելի օր ժամկետի համար: