Մասնագետները պնդում են, որ սննդակարգում մուգ գույնի խաղողի օգտագործումը (թարմ խաղողի, հյութի կամ կարմիր գինու տեսքով) նպաստում է ճարպային բջիջների աճի դանդաղեցմանը եւ կանխում նորերի առաջացումը:

Մկների վրա անցկացված գիտափորձը ցույց է տվել, որ մուգ խաղողի մեջ առկա էլագաթթուն լավ է ազդում հատկապես լյարդի վրա. դրանում ճարպի կուտակումը, որը բնորոշ է շաքարախտով հիվանդներին, վերացել է:

Ըստ Gazeta-ի, բժիշկները, սակայն, նախազգուշացնում են. պետք չէ կարծել, որ խաղողն ավելորդ քաշից ազատվելու միջոց է: Այն բարենպաստ է ազդում ճարպի դեմ պայքարելու գործում, սակայն չի կարող մարդուն ամբողջությամբ ազատել խնդրից:

Գիտնականները վստահ են, որ իրենց աշխատանքի արդյունքները դիետոլոգներին կօգնեն ճարպակալման դեմ պայքարում նոր մեթոդներ մշակել: