Կենսաբանական ցուցանիշներով կարելի է որոշել, արդյո՞ք մարդը հավատարիմ է իր զուգընկերոջը: Նման եզրահանգման են եկել Օքսֆորդի համալսարանի գիտնականները:
Սեռական վարքի հարցում մարդիկ երկու խմբի են բաժանվում. ազատ վարքագիծ ունեցողներ եւ հավատարիմներ: Բոլոր կաթնասուններից միայն մարդիկ կարող են ե՛ւ մոնոգամ, ե՛ւ պոլիգամ լինել:
Հետազոտողները որոշել են երկու փորձ անցկացնել: Դրանցից մեկի շրջանակում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի 18-63 տարեկան բնակիչներին առաջարկել են հարցաշար լրացնել՝ պատասխանելով սեռական նախընտրությունների մասին հարցերի: Այս փորձին 585 կամավոր է մասնակցել:
Ըստ երկրորդ գիտափորձին, որը, ըստ Informing-ի, հիմնված է եղել մատնեմատի երկարության վրա, մասնակցել են 1.314 կանայք եւ տղամարդիկ Մեծ Բրիտանիայից: Գիտնականների խոսքով, մատնեմատի երկարությունը մատնանշում է տեստոստերոնի մակարդակը, որը ձեւավորվում է դեռեւս մոր արգանդում, եւ ցույց է տալիս սեռական ազատ կյանքին հակվածությունը:
Արդյունքների համեմատության արդյունքում պարզվել է, որ հարցմանը մասնակցած տղամարդկանց 57% եւ կանանց 47%-ը դավաճանել են իրենց զուգընկերներին: Երկրորդ փորձի արդյունքներով, սեռական ազատ կյանքը նախընտրել է տղամարդկանց 62%-ը եւ կանանց 50%-ը:





























