Հռոմի քաղաքապետն առաջարկել է մայրաքաղաքում Կարմիր լապտերների թաղամաս բացել: Սեռական ծառայությունների մատուցման ոլորտի աշխատողների համար առաջին հատուկ գոտին կբացվի ապրիլին:
Եթե փորձը հաջողություն ունենա, Հռոմում եւս երեք նման վայրեր կստեղծվեն, որպեսզի քաղաքի բնակիչներն ազատվեն «գիշերային թիթեռնիկների» հետ անսպասելի հանդիպումներից: Այս մասին գրում է Ռոսբալտը՝ վկայակոչելով The Local-ին:
Այն մարմնավաճառները, ովքեր կաշխատեն իրենց հատկացված փողոցների սահմաններից դուրս, ստիպված կլինեն 500 եվրոյի չափով տուգանք վճարել:
Իտալիայում, որտեղ մարմնավաճառությունն օրինականացված է, ներկայում 70-100 հազար մարմնավաճառ է աշխատում: Նրանց ծառայություններից կանոնավոր կերպով 2.5 մլն տղամարդ է օգտվում:





























