Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, փետրվարի 9-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տերյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ «Էյջ Էյ Բի ՍԻ» բանկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է շտապօգնություն:

Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա Լենդ Քրաուզեր» մակնիշի 88 RR 888 համարանիշի (վարորդ՝ Վ. Կ.) եւ «Մերսեդես» մակնիշի 64 AS 066 համարանիշի (վարորդ՝ Ա.Մ.) ավտոմեքենաները, ինչից վերջինս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել գովազդային վահանակի սյանը եւ շրջել այն:

Շտապօգնության աշխատակիցները Ա.Մ.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի փականը: