Լոնդոնում բրիտանացի պատգամավորների շրջանում հայտնի Cinnamon Club հնդկական ռեստորանը հաճախորդներին սկյուռի մսից պատրաստած ուտեստ է առաջարկել։ Այս մասին գրում է Metro-ն։ Նրբահամ ուտեստն արժե 22 ֆունտ ստերլինգ։
«Սկյուռի միսն այն ուտելիքը չէ, որը սովորաբար ասոցացվում է ռեստորանային խոհանոցի հետ։ Սակայն սկյուռի միսը յուրահատուկ ռենեսանս է ապրում լոնդոնցի գլխավոր խոհարարների ձեռքի տակ»,- հայտարարել է Cinnamon Club-ի մամուլի քարտուղարը։
Ինչպես հիշեցրել է ռեստորանի ներկայացուցիչը, սննդի մեջ սկյուռի մսի օգտագործումը նոր բան չէ։ «Ծանր ժամանակներում այս ուտելիքը հաճախ էր հայտնվում բրիտանացիների սեղաններին,- գրում է Gazeta-ն։
Խորհրդարանական Ֆրենկ Ֆիլդը նոր ուտեստը փորձելուց հետո նշել է, որ սկյուռի միսը իր համով հիշեցնում է ճագարի եւ աղավնու մսի խառնուրդ։
Cinnamon Club-ում սկյուռի միս կարելի է համտեսել փետրվարի 21-ից։




























