Փետրվարի 9-ին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Եղվարդի խճուղու թիվ 136 հասցեի մոտից բերման են ենթարկել 57-ամյա Գառնիկ Ե.-ին եւ 54-ամյա Սուրեն Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ դեղնականաչավուն կանեփանման զանգվածով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























