Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել 46-ամյա Արայիկ Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2006 թ. փետրվարի 6-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 117 հոդվածի մեղադրանքներով: