Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 9-ին, ժամը 14.30-ին, Վանաձորի Մխիթար Գոշի փողոցից բերման է ենթարկվել 31-ամյա Թովմաս Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. նոյեմբերի 14-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասի /գողություն/ մեղադրանքով:





























