Երեւանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջանյանը հնարավոր է նշանակվի Առողջապահության փոխնախարար: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում նա կնշանակվի Արման Բաբլոյանի փոխարեն: Առողջապահության նախկին նախարար, այժմ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանի որդին, հոր խոսքով, ազատվել էր աշխատանքից «Արաբկիր» բժշկական կենտրոն վերադառնալու համար:

Ի դեպ, Գագիկ Միրիջանյանի հայրը՝ Մուշեղ Միրիջանյանը պրոֆեսոր է, ԵՊԲՀ-ում ամբիոնի վարիչ է: Նրա փոխնախարար դառնալու ցանկության մասին տեղեկություններ կային դեռ տարիներ առաջ: