Գինեսի ռեկորդների գրքի համաձայն, աշխարհի ամենածեր կատուն 26-ամյա Թիֆանի 2-րդն է Սան Դիեգոյից: Ըստ Metro-ի, իր տարիքի համեմատ՝ կենդանին հրաշալի տեսք ունի:
Թիֆանի 2-րդը ծնվել է 1988 թվականի մարտի 13-ին: «Նա այլեւս ոչ ոքից եւ ոչնչից չի վախենում»,- ասել է կատվի տիրուհի Շերոն Վիրխուզը: Նրա խոսքով, կատուն հանգիստ անցնում է շների կողքով:
Բացի այդ, Gazeta-ի փոխանցմամբ, Վուրխիզը տեղեկացրել է, որ Թիֆանի 2-րդը երկու տարի անհետացել է, սակայն կրկին տուն է վերադարձել:
Պատմության մեջ ամենատարեց կատուն մինչ այժմ Քրիմ Փաֆֆն է, որը մահացել է 38 տարեկանում: Նա մահացել է 2005 թվականի օգոստոսի 6-ին:




























