Ոստիկանության համակարգում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ փետրվարի 10-ին զբաղեցրած պաշտոնից ազատվել է Շիրակի մարզի Աննի բաժնի պետ Վահան Ենոքյանը: Նրա փոխարեն նույն պաշտոնում նշանակվել է Էդգար Հովհաննիսյանը, ով Աշոցքի բաժնի պետի տեղակալն էր:

Նշենք, որ Վահան Ենոքյանը պետի պաշտոնը զբաղեցրել էր հինգ ամսի առաջ: