Կախվածություն կա չափից ավելի հայելու առջեւ անցկացնելու եւ շատ ուտելու միջեւ: Նիդերլանդացի գիտնականները փորձարկում են անցկացրել, որին մասնակցել է ավելի քան 100 կամավոր: Նրանց մի մասը պետք է պարբերաբար ժամանակ անցկացներ հայելու առջեւ, իսկ մյուս մասին դա կտրականապես արգելվել է:

Արդյունքում պարզվել է, որ որքան շատ են մարդիկ իրենց նայում հայելու մեջ, այնքան ավելի հաճախ են սնվում, անգամ եթե սոված չեն: Իսկ հայելի չօգտագործող խմբի անդամների մոտ նման միտում չի նկատվել, հաղորդում է Informing-ը:

Թվում էր, թե իրենց արտաքին տեսքին ավելի շատ կարեւորություն տվող մարդիկ պիտի սահմանափակեին իրենց սննդակարգը, բայց հոգեբանությունը ճիշտ հակառակ ուղղղությամբ է աշխատում: