Փետրվարի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհի 31-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի բանուկ մասից եւ ընկել Դեբեդ գետը։

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: