Հայաստանի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը եւ Շիրակի մարզի Ամասիայից Զարիշատ գյուղ տանող ավտոճանապարհը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Հրազդան-Սեւան ճանապարհին առկա է մերկասառույց:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: