ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին եւ Սեւանի տարածաշրջանի Ախթամարից մինչեւ Ծով գյուղի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում (71-74-րդ կմ), ինչպես նաեւ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:





























